211652_close_icon
views-count2865 դիտում article-date 20:38 22-03-2016

Սաակաշվիլու կինն ու որդին պայթյունից մի քանի ժամ առաջ են մեկնել Բրյուսելի օդանավակայանից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ընտանիքը պայթյունից առաջ Բրյուսելի օդանավակայանում մի քանի ժամ է անցկացրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Օդեսայի նահանգապետի որդին և կինը պայթյունից ընդամենը մի քանի ժամ առաջ են մեկնել Բրյուսելի օդանավակայանից: Սարսափելի ողբերգություն է և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը,- նշել է Սաակաշվիլին: [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80296/]Հիշեցնենք[/url], որ Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարաններում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: Հայտարարությունն արել է ԻՊ-ի հետ կապ ունեցող Amek գործակալությունը: Հարձակումների կազմակերպման մանրամասները ԻՊ-ը չի հրապարակում: Խմբավորումը սպառնում է շարունակել ահաբեկչությունները նաև եվրոպական այլ երկրներում:

Նմանատիպ նյութեր