1662 դիտում
22:00 21-09-2014
Վրաստանի իշխանությունները կալանք են դրել Միխեիլ Սաակաշվիլու բանկային բոլոր հաշվեհամարների վրա
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Վրաստանի իշխանությունները կալանք են դրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բանկային բոլոր հաշվեհամարների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն:
Նրա խոսքերով` Սաակաշվիլու հաշվեհամարների վրա կալանք է դրվել երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հրահանգով: Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք էր դրել Սաակաշվիլու ու նրա ընտանիքի գույքի վրա: Միխեիլ Սաակաշվիլու դեմ քրեական հետապնդումը մեկնարկել է 2014 թվականի ամռանը: Նախկին նախագահին մեղադրում են անձնական նպատակներով բյուջետային միջոցներ ծախսելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ:
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
14:44 23-09-2014
Կալանք է դրվել Սաակաշվիլիի անվտանգության նախկին աշխատակցի բանկային հաշիվների և ողջ անշարժ գույքի վրա
2150 դիտում
09:39 12-11-2014
Դատարանը կալանք է դրել պատգամավոր Շիրակ Թորոսյանի գույքի վրա. Ժողովուրդ
2266 դիտում
22:57 25-09-2015
Բրազիլական դատարանը կալանք է դրել Նեյմարի 47 մլն դոլարի ակտիվների վրա
Այս բաժնից
3916 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1039 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1552 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն