211652_close_icon
views-count94231 դիտում article-date 21:14 21-03-2016

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մահացած 2 երեխաների 26-ամյա հոր դին Հայաստան տեղափոխելու համար ընտանիքը խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանն ու գործարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի բնակչուհի Ռիտա Հարությունյանը երեկվանից հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, երբ գիշերը Ռուսաստանի Դաշնությունից լուր հայտնեցին, որ որդին, 26-ամյա Մակեդոն Հարությունյանը մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիտան հազիվ զսպելով հուզմունքը` խնդրում էր ՀՀ կառավարությունից, նաև գործարարներից, որպեսզի օգնեն` տղայի դին Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան: Այս տարվա փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Մակեդոնը, ով ընտանիքի գոյությունը պահպանելու համար արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, աշխատանքային օրվա ավարտին տաքսիով ուղևորվել է տուն: Տունդարձի ճանապարահին ավտոմեքենան վթարի է ենթարկվել և Մակեդոնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում: Մի քանի օր 26-ամյա երիտասարդը, ով 2 երեխաների հայր էր` ընկել է կոմայի մեջ ու մահացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հարությունյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Մինչև 2014 թ.-ը ընտանիքի կարիքները հոգում էր Մակեդոնի հայրը` Հրաչիկ Հարությունյանը, ով 2014թ.-ին մահացել է շաքարային դիաբետից: Ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը եղել է արտագնա աշխատանքից ստացված եկամուտները, որոնք իրենց հալալ քրտինքով վաստակում էին Մակեդոնն ու իր եղբայրը` Կարենը: Մակեդոնը 2 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ վերջին անգամ 5 ամիս առաջ էր մեկնել: «Խնդրում եմ, որպեսզի օգնեն` տղայիս դին տեղափոխեն Հայաստան: Մայր եմ, գոնե շաբաթը մեկ անգամ կարողանամ այցելել գերեզման, թե չէ Ռուսաստանում որտեղ կթաղեն, ինչ պայմաններում` չգիտենք: Որպես մայր, որպես ծնող խնդրում եմ, օգնության ձեռք մեկնեն: Ով զավակ ունի` կհասկանա իմ վիշտը»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես միանում է որդեկորուստ մոր խնդրանքին ու վստահ է, որ տիկին Ռիտայի խնդրանքը անպատասխան չի մնա: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր