Գերմանիայի հավաքականը աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց
Գերմանիայի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլում Ֆրանսիայի հավաքականին հաղթելուց հետո աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց:
Բունդեսթիմը դարձավ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ: 2002 թվականին գերմանացիները հասել են մինչև եզրափակիչ, որտեղ զիջել են Բրազիլիայի ընտրանուն, իսկ 2006 և 2010 թվականների առաջնությունները ավարտել են բրոնզե մեդալներով: Բացի այդ Գերմանիայի հավաքականը իր պատմության ընթացքում 13-րդ անգամ հասավ դուրս եկավ աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովի թիմը կիսաեզրափակիչում կմրցի Բրազիլիայի ազգային ընտրանու հետ: