3813 դիտում
17:30 20-03-2016
Եռօրյա այցով Արցախ մեկնած համալսարանականները մարտի 18-ին հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Հանդիպմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, համալսարանական տարբեր կազմակերպությունների ու ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետի դեկաններ, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ԼՂՀ կառավարության անդամներ ու պաշտոնյա այրեր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ փաստեց, որ ԵՊՀ-ականների այցելությունները դեպի Արցախ պարբերական բնույթ են կրում:
«Նախևառաջ ցանկանում եմ ողջունել ձեր նախաձեռնությունները, որոնք էլ ավելի են բարձրացնում մեր ուսանողների հայրենասիրական ոգին և ընդօրինակելի կեցվածք դառնում նրանց համար: Ձեր այցերը կարևոր են նաև մեր հանդիպումների տեսանկյունից, որոնց ընթացքում կարողանում ենք խոսել մեր երկրների անվտանգության, տնտեսության, մշակութային ու հասարակական կյանքի, ինչպես նաև կրթական համակարգի մասին»,- իր խոսքում ասաց Բակո Սահակյանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և այսքան տարիների ջերմ ընդունելության համար, ԼՂՀ նախագահին ներկայացրեց եռօրյա այցի նպատակն ու սպասվող միջոցառումները. «Մենք մեզ զգում ենք ոչ միայն Արցախ աշխարհի տերը, այլև դրա մի մասնիկը, և չենք պատկերացնում մեզ առանց այս հարազատ աշխարհի: Մեր կատարած ամեն մի այցելություն էլ ավելի է բարձրացնում մեր պատասխանատվության զգացումն ու մի նոր հանդիպման մեկնարկ խոստանում»:
Ինչպես ներկայացրեց ԵՊՀ ռեկտորը, համլսարանականներն այցի շրջանակում կայցելեն Ներքին Հոռաթաղի միջնակարգ դպրոց, որտեղ տեղի կունենա Արցախյան պատերազմում հերոսացած համալսարանական Նորայր Մարությանի անվան լսարանի բացումը և ԵՊՀ ՈՒԽ մշակույթի կազմակերպած միջոցառումը: Դպրոցի բակում համալսարանականները կտնկեն նաև խորհրդանշական 50 ընկուզենի: Այցի շրջանակում Արցախ մեկնած դասախոսները դասախոսություններ կկարդան տարբեր զորամասերի զինվորների համար, իսկ այցելության վերջին օրը համալսարանականները Բերձորում կմասնակցեն նաև ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված ծառատունկին:
ԵՊՀ ռեկտորը կարևորեց նաև ԵՊՀ-բանակ կապը, որի մարմնացումներից է նաև ԵՊՀ մարտական ակումբի նախաձեռնած և մարտի 17-ին մեկնարկած երկօրյա միջոցառումը, որի ընթացքում մի խումբ ուսանողներ իրենց օրն անկացրել են զորամասերից մեկում, եղել զինվորի կողքին ու զինվորի պես:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նշեց, որ այս այցելություններն են, որ օգնում են մեր ուսանողներին տեսնել, զգալ ու ճանաչել այս երկիրը` Արցախը. «Մեր ուսանողները պիտի տեսնեն, թե հանուն ինչի անմահացան մեր հերոսները, և հանուն ինչի պիտի նրանք պայքարեն ու շարունակեն մեր հերոսների անմահ սխրանքը»:
Վահագն Վարագյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է արդեն երրորդ անգամ իրականացնել «Բանակում» ծրագիրը, որն այս անգամ համահայկական բնույթ կստանա:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև մի շարք խնդիրներ, հարցեր և համագործակցության նոր ուղիներ:
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
15:41 24-02-2015
Արմեն Երիցյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով մեկնել է Արցախ
1431 դիտում
18:31 15-07-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Այս բաժնից
883 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
793 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
760 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր