211652_close_icon
views-count4985 դիտում article-date 18:38 12-04-2016

Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորները հանդիպել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԱԺ նախագահի հետ. Ադրբեջանի ԱԳՆ –ն հաղորդագրություն է տարածել

Քիչ առաջ ավարտվել է Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի: Այս մասին ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/11/82133/]Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել էր[/url] Աժ հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնել էին, որ եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։ Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ Արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։ Ինչպես հայտնում է ադրբեջանական [url=http://haqqin.az]haqqin.az[/url]-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ն հույն և լատվիացի խորհրդարանականների այս հայտարարությունները մեկնաբանել է որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտող և «Հայաստանի սադրիչ գործողություններին» նպաստող: Լատվիայում և Ադրբեջանում Ադրբեջանի դեսպանություններն էլ այս մասին պետք է դժգոհություն հայտնեն Լատվիայի և Հունաստանի համապատասխան կառույցներին: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր