211652_close_icon
views-count1172 դիտում article-date 15:41 24-02-2015

Արմեն Երիցյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով մեկնել է Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՏԿԱԻ նախարարը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանի, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի և այլ անձանց հետ: Կքննարկվեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի, համայնքների կայուն զարգացման, միգրացիոն հոսքերի կառավարման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման հարցեր:

Նմանատիպ նյութեր