Ստամբուլի պայթյունից վիրավորվածների թվում հայ կա
Ստամբուլում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80042/]պայթյունի[/url] հետևանքով վիրավորվածների թվում հայազգի քաղաքացի կա: Այդ մասին [url=http://www.azatutyun.am/archive/news/20160319/2031/2031.html?id=27623349]«Ազատությանը»[/url] հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Վիրավորվածի անունը Օքսան Խաչանյան է: Նա տեղափոխվել է Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոց:
«Ժամանակը» գրում է, որ 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հիվանդանոցի պլաստիկ վիրահատության բաժանմունքում է՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով: Օքսան Խաչանյանի աշխատավայրը շատ մոտ է պայթյունի վայրին:
Ինքնասպան ահաբեկիչն իրեն պայթեցրել էր Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ պողոտայում՝ տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում: Պայթյունի հետևանքով չորս մարդ զոհվել է, վիրավորների թիվն անցնում է երեք տասնյակից: