Քաբուլում պայթյունի հետեւանքով վիրավորվածների թիվը հասել է 400-ի. տեսանյութ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածների թիվը հասել է 400-ի: Մահացել է 15 մարդ, որոշ լրատվամիջոցների թվյալներով էլ՝ 8:
Հիշեցնենք՝ գիշերն ուժգին պայթյուն էր գրանցվել: Ոստիկանների տվալներով՝ պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել էր ռազմակայանի հարեւանությամբ: Իշխանությունների տվյալներով՝ կազմակերպիչը «Թալիբան» շարժման զինյալներն են: