211652_close_icon
views-count51510 դիտում article-date 14:00 19-03-2016

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. հիվանդանոցի բակում հայտնաբերվել է 28-ամյա սպանված տղամարդ և 38-ամյա վիրավոր տղամարդ

Երեկ՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի մուտքի մոտ մահացած տղամարդու դի կա, իսկ 1 հոգու էլ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով անհայտ անձը կամ անձինք թողել են հիվանդանոցի մուտքի մոտ և հեռացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը և Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի սրտի հատվածում, Բերդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանն էր: Իսկ վիրավորը, ով վնասվածքը ստացել է սուր կտրող առարկայի հարվածից՝ հետույքի մասում, նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Վրեժ Մաթևոսյանն է: Տեղում Ա. Մանթաշյանի հանձնարարականով Բերդի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մինչ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցում ճշտում էին մահացածի և վիրավորի ինքնությունը, ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բաժնի պետ Գագիկ Դալաքյանի գլխավորությամբ պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են Այգեպար գյուղում գտնվող ջրամբարի մոտ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր