24253 դիտում
15:36 19-09-2022
Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. «Դիլիջան ազգային պարկ»-ի «Գոշ» տեղամասում փայտ հավաքելիս կոճղը գլորվել և դիպել է 68-ամյա տղամարդու գլխին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոշ լճի մոտ քաղաքացու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ՝ 15-ամյա տղան հայտնել է, որ նույն օրը, ժամը 14։10-ի սահմաններում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 4-րդ պահաբաժնի՝ Գոշի լճի հարակից տարածքում փայտ հավաքելու ժամանակ փայտի կոճղը գլորվել և դիպել էի իր հետ այնտեղ գտնվող Տավուշի մարզի բնակիչ՝ 68-ամյա Ռոբերտ Զ-ի գլխին։
Տղան հայտնել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ռոբերտ Զ-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած երեխան մահացածի թոռնիկն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։