211652_close_icon
views-count46635 դիտում article-date 10:17 16-04-2015

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. ոստիկաններն ու քննիչները Փարաքար գյուղի տներից մեկի բակում փնտրում են սպանված Ֆրանսիայի քաղաքացուհու թաղված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել են Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում նշված տուն են բերել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով կասկածվում է 2011 դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյին սպանելու և դին նշված տան հողամասում թաղելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով՝ Մարոկոյի թագավորությունից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր ոստիկաններն ու քննիչները ընթերակաների ներկայությամբ Գ. Խաչատրյանի մատնանշած վայրում փորման աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերվել են մարմնի ոսկրային մնացորդներ: Որպեսզի դին չվնասվի, գիշերը ժամը 3-ի սահմաններում փորման աշխատանքները դադարեցվել են, որպեսզի առավոտյան հրավիրեն հատուկ մասնագետներ և նշված վայրից զգուշությամբ դուրս բերեն դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Մ. Հարլեյին սպանելու մտադրությամբ Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով նրա հետ ժամանել էր Հայաստան և սպանելուց հետո հափշտակել նրա բանկային քարտերն ու 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկո և բնակություն հաստատել Մարակեշ քաղաքում գտնվող Մ. Հարլեյի առանձնատանը: Ոստիկանների օպերատիվ աշխատանքը և քննիչների քննչական գործողությունները ղեկավարել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանը, Արմավիրի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Երևանից նշված հասցե էին ժամանել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ողջ գիշեր նշված տանը և Գ. Խաչատրյանի մատնանշած հողամասում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժնի և համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով տեսուչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր