Ռոստովում վթարված օդանավում եղել են Ուկրաինայի 7 քաղաքացիներ
Ինչպես հայտնում է Lifenews-ը, այս գիշեր Ռոստովի օդանավակայանում աղետի ենթարկված Boeing-737 ուղևորատար օդանավում եղել են նաև Ուկրաինայի 7 քաղաքացիներ:
Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը, սակայն չի բացառել, որ նրանց թիվը կարող է ավելի շատ լինել:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80001/]Հիշեցնենք[/url], որ օդանավը, որում եղել է 61 մարդ՝ 55 ուղևոր և անձնակազմի 6 անդամները, իրականացնում էր Դուբայ-Ռոստով չվերթը: Օդաչուներին դեռևս չպարզված հանգամանքներում չի հաջողվել առաջին մոտեցմամբ վայրէջք կատարել, իսկ երկրորդ վայրէջքի ժամանակ օդանավը հարվածել է գետնին ու պայթել: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները:
Ռոստովի մարզում մարտի 20-ը հայտարարվել է սգո օր: