211652_close_icon

Եգիպտոսում կործանված ռուսական օդանավում եղել է 2-17 տարեկան 17 երեխա. աղբյուր

views-count2019 դիտում article-date 16:05 31-10-2015
Եգիպտոսի Սինայի թերակղզում այսօր առավոտյան կործանված ռուսական ուղևորատար օդանավի մեջ եղել է 17 երեխա՝ 2-17 տարեկան: Այդ մասին հայտնել է ՌԴ քաղավիացիայի ներկայացուցիչներից մեկը, հայտնում է Tass-ը: ՌԴ-ում երեխաների իրավունքներով լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովը ևս հայտնել է, որ նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 17 երեխա: Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus-321 օդանավը, որը Շարմ Էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց կործանվել է Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Նրանում եղել է 217 ուղևոր և օդանավի անձնակազմի 7 անդամ: Reuters գործակալությունը քիչ առաջ հայտնել է, որ չի բացառվում, որ օդանավի ավերակների տակ կենդանի մնացած մարդիկ լինեն:

Նմանատիպ նյութեր