Բանգկոկում Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես կանցկացվի
Մարտի 23-27-ը «Սիամ Պարագոն» մշակութայնին կենտրոնում կկազմակերպվի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Կայանալիք ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա կարող են գտնվել Թաիլանդի արքայադուստր Մահա Չակրի Սիրինդոնը, կառավարության անդամներ, ինչպես նաև մշակությանին և գործարար ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսին կմասնակցեն ՌԴ վարչապետի 19 լուսանկարները, որոնք արվել են Ռուաստանում և տարբեր երկրներում` այցերի ժամանակ: