211652_close_icon

Դմիտրի Մեդվեդևի հրավերով վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Սոչիի օլիմպիադայի փակմանը․ Հրապարակ

views-count1338 դիտում article-date 09:24 22-02-2014
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչի՝ օլիմպիադայի փակմանը մասնակցելու կմեկնի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ յուր թիմով. Դավիթ Սարգսյան, Վաչե Գաբրիելյան, Կարինե Մինասյան։ Նրանք պետք է Սոչիում Մեդվեդևի հետ մասնակցեին հոկեյի եզրափակիչ խաղին. Մայդանում պարտվող Ռուսաստանը «հաշվել» էր, որ Ռուսաստանի հավաքականն անպայմանորեն հասնելու է եզրափակիչ, սակայն՝ ավաղ։ Հոկեյը կկոմպենսացվի Սարգսյան-Մեդվեդև հանդիպմամբ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր