211652_close_icon
views-count2741 դիտում article-date 18:12 17-03-2016

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ու Գվարդիոլան 3 ռեկորդ սահմանեցին

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսին» 4:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/17/79847/]հաղթելով[/url], Մյունխենի «Բավարիան» ամենահեղինակավոր եվրագավաթի մրցաշարի երկու ռեկորդ սահմանեց: Գերմանական ակումբը 15-րդ անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, ինչը այս մրցաշարի ռեկորդ է: Բացի այդ, Չեմպիոնների լիգայի տնային 7 հանդիպումներում անընդմեջ «Բավարիան» խփել է 3 և ավելի գնդակ, ինչը նույնպես նախկինում ոչ մեկին չի հաջողվել: Յուրահատուկ ռեկորդի հեղինակ դարձավ նաև «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Մարզչի կարգավիճակով նա 7-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային և 7-րդ անգամ անընդմեջ նրա թիմերը դուրս են գալիս քառորդ եզրափակիչ` 4 անգամ «Բարսելոնայի» հետ, 3 անգամ` «Բավարիայի»:

Նմանատիպ նյութեր