«Բավարիան» Չեմպիոնների լիգայում երկու ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը «Բավարիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Արսենալին»:
Այդպիսով, մյունխենյան ակումբը մրցաշարում տնային անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը հասցրեց 16 խաղի:
Այդ ընթացքում «Բավարիան» խփել է 58 գնդակ (միջինը 3,6 գոլ` 1 խաղում) և բաց թողել 9-ը:
Բացի այդ, գերմանացիները փլեյ-օֆֆ փուլում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարան` կրկնելով Չեմպիոնների լիգայի ռեկորդը: