1878 դիտում
16:06 15-07-2019
Ջոկովիչն ու Ֆեդերերը Ուիմբլդոնի եզրափակչի պատմական ռեկորդ սահմանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուիմբլդոն-2019-ի՝ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը սերբ Նովակ Ջոկովիչի ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի միջև կրկնակի պատմական ստացվեց:
Դա Ուիմբլդոնի ամենաերկարատև եզրափակիչն է տղամարդկանց պայքարում: Թենիսիստները հաղթողին պարզեցին 4 ժամ 55 րոպեում: Ռեկորդը 4 ժամ 48 րոպե էր, որը գրանցվել էր 2008 թվականին, երբ իսպանացի Ռաֆաել Նադալը 6:4, 6:4, 6:7, 6:7, 9:7 հաշվով հաղթեց Ֆեդերերին:
Ավելի երկարատև խաղերից խուսափելու համար Ուիմբլդոնում փոխեցին 5-րդ սեթի կանոնները: Հիմա 12:12 հաշվից հետո մարզիկները թայ-բրեյք են խաղում: Կանոնն ուժի մեջ մտավ 2019 թվականին և կիրառվեց հենց վճռորոշ խաղում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/15/tennis/995902]Armsport.am[/url]-ը:
Ռեկորդային տևողությամբ եզրափակչում 5-րդ սեթի թայ-բրեյքում Նովակ Ջոկովիչը հաղթեց մրցաշարի 8-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4) 4:6, 13:12 (7:3) հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
22:11 01-07-2015
Ուիմբլդոնի մրցաշարում արձանագրվել է պատմական ռեկորդ. ֆոտոշարք
2813 դիտում
18:12 17-03-2016
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ու Գվարդիոլան 3 ռեկորդ սահմանեցին
3360 դիտում
22:11 23-06-2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով
Այս բաժնից
2758 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3304 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)
3265 դիտում
18:13 24-12-2024
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող