Պոդոլսկին ահաբեկչությունների պատճառով կարող է հեռանալ «Գալաթասարայից»
«Գալաթասարայի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին մտադիր է հեռանալ թիմից, հայտնում է գերմանական Bild պարբերականը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը ծանր է տարել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց արդյունքում զոհվել է Պոդոլսկիի թիմակից Ումուտ Բուլուտի հայրը:
Ավելի վաղ գերմանացի ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն էր ցուցաբերել չինական «Շանհայ Շենհուա» ակումբը:
Այս մրցաշրջանում Պոդոլսկին Թուրքիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ:


