803 դիտում
16:27 02-04-2015
ՄԱԿ. Իրաքում ահաբեկչությունների պատճառով մարտ ամսին մոտ 1000 մարդ է զոհվել.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտնել է, որ մարտ ամսվա ընթացքում Իրաքում ահաբեկչական գործողությունների և ռազմական բախումների հետևանքով մոտ 1000 մարդ է զոհվել:
Նա նաև նշել է, որ մահացածների թիվն ամենամեծ է Բաղդադի շրջանում: Ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 2172 մարդ տուժել է: Ընդհանուր հաշվով սպանվածներից 42-ը ոստիկաններ են եղել:
Ըստ Հակի՝ ՄԱԿ-ը ցնցված է Իրաքում շարունակվող բռնություններով, որոնք նոր տառապանքներ են բերում իրաքյան ժողովրդին: ՄԱԿ-ը կոչ է անում Իրաքի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքացիների անվտանգությունը միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքներով:
Հիշեցնենք, որ փետրվար ամսին Իրաքում զոհվել է 611 մարդ, 1353-ը վիրավորվել է: Երկրում զոհվածների ամենամեծ թիվը գրանցվել է 2014թ-ի հունիսին: Այն ժամանակ մեկ ամսում ահաբեկչությունների և հակամարտությունների արդյունքում 1531 մարդ էր զոհվել:
Նմանատիպ նյութեր
999 դիտում
13:48 02-10-2014
Սեպտեմբերին Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 մարդ. ՄԱԿ
1323 դիտում
17:00 24-06-2014
Իրաքում հունիս ամսվա մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 1000 մարդ
1236 դիտում
18:52 15-06-2015
Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 11 մարդ
Այս բաժնից
1012 դիտում
14:30 05-01-2025
Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
790 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
883 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել