Փարիզում ահաբեկչությունների պատճառով փողոցներում արգելվել է մարտաֆիլմեր նկարահանել
Փարիզի իշխանությունների որոշմամբ` քաղաքի փողոցներում արգելվել է նկարահանել մարտաֆիլմերի այնպիսի տեսարաններ, որոնցում մասնակցում են զինյալների, ոստիկանների, զինծառայողների եւ անվտանգության աշխատակիցների դերակատարներ:
Որոշումը կայացվել է` ելնելով վերջին ահաբեկչություններից, որոնց հետեւանքով 17 մարդ մահացավ: Խնդիրն այն է, որ վերոնշյալ դերակատարները կարող են վախեցնել առանց այդ էլ վախեցած բնակիչներին: