Պոդոլսկին իր կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում
Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտնվել է իտալական «Նապոլի»-ի հետաքրքրության շրջանակում, տեղեկացնում է Football Italia-ն: Նեապոլիտանական ակումբում 2014 թվականի աշխարհի չեմպիոնին ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը: Գործարքը կարող է կայանալ ձմռանը:
Նախկինում հայտնի է դարձել, որ Պոդոլսկին պատրաստ է հեռանալ անգլիական ակումբից, քանի որ զրկված է մշտական խաղային պրակտիկայից: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գերմանացի խաղացողը 4 խաղ է անցկացրել, ևս 3 խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և մեկ գոլ է խփել: