Ողբերգական ու հուզիչ իրադարձություններ «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ. ֆոտոշարք,տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Բորուսիա» - «Մայնց» [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/13/79492/]հանդիպումը[/url] (2:0) մթագնվել է ողբերգական իրադարձությամբ. խաղի ժամանակ դորտմունդցիների 80-ամյա մի երկրպագու սրտի նոպայից մահացել է:
Այդ մասին «Բորուսիայի» ղեկավարությունը խաղատախտակով հայտնել է երկրպագուներին: Մոտ 20 րոպե մարզադաշտում լռություն է տիրել, իսկ այնուհետև երկրպագուները մահացած երկրպագուի հիշատակին երգել են հանրահայտ You’ll Never Walk Alone երգը: Ընդ որում, երգել են նաև «Մայնցի» երկրպագուները, որոնք համերաշխություն դրսևորելով, նույնպես լռություն են պահպանել:
2-րդ գոլից հետո ոչ երկրպագուները, ոչ էլ «Բորուսիայի» խաղացողները առանձնապես չեն տոնել այն: Մրցավարն էլ ոչ մի վայրկյան չի ավելացրել խաղին:
Եզրափակիչ սուլիչից հետո «Բորուսիայի» ֆուտբոլիստները համախմբվել են տրիբունայի առջև, որից հետո նորից հնչել է You’ll Never Walk Alone-ը:
Խաղից հետո «Բորուսիան» իր պաշտոնական թվիթերում գրել է. «Կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան` ֆուտբոլը»:



