«Բորուսիա» - «Մայնց»`4:2. Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ իդունա Պարկ» մարզադաշտում 4:2 հաշվով հաղթեց «Մայնց»-ին: 18-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը: Այդպսիով Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը 10-րդ գոլային փոխանցումը կատարեց: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 80 րոպե, որից հետո փոխարինվեց:
31 տուրից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն վաստակեց 64 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը:
[b]«Բորուսիա» - «Մայնց»`4:2[/b]
Գոլեր` Յոյիչ 6', Լևանդովսկի 18', Պիշչեկ 56', Ռոյս 79' (11մ) – Օկազակի 14’, 53’
Կարմիր քարտ` Բունգերտ 79’