211652_close_icon
views-count2599 դիտում article-date 22:31 20-09-2014

«Մայնց» - «Բորուսիա»`2:0. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին. տեսանյութ

Բունդեսլիգայի 4-րդ տուրի երկրորդ խաղային օրվա վերջին խաղը կայացավ Մայնցում, ուր տեղի համանուն թիմը հյուընկալեց փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ին: Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն չկարողացավ օգտվել դրանցից և պատժվեց: 66-րդ րոպեին Շինջի Օկազակին առաջ մղեց «Մայնց»-ին, իսկ 74-րդ րոպեին Մատիաս Գինտերի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 2:0: Հարկ է նշել, որ 70-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն վրիպեց 11 մետրանոցից: Դորտմունդյան ակումբի կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին: Խաղավերջում հայ խաղացողը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: «Մայնց» - «Բորուսիա»`2:0 Գոլեր` Օկազակի 66’, Գինտեր 74’ (ինք)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր