Հենրիխ Մխիթարյանը՝ «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Մայնց»-«Բորուսիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/17/67902/]հանդիպման[/url] (0:2) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական վիճակագրական հեղինակավոր կայքը Մխիթարյանին հանդիպման խաղացողների մեջ գնահատականն է տվել՝ 9.0:
Մխիթարյանին հանդիպման լավագույն խաղացող է ճանաչել նաև Football.kulichki.net-ը, որը հայ ֆուտբոլիստի խաղի մասին գրել է. «Ամբողջ հանդիպման ընթացքում հենց Մխիթարյանն էր երկու թիմերի կազմում ամենավառ ու ակտիվ խաղացողը:
Մյուսները փայլատակում էին միայն հատվածաբար, իսկ նա միշտ գտնվում էր իրադարձությունների կենտրոնում և բազմաթիվ պահեր ստեղծեց՝ իր և իր թիմակիցների համար և արժանիորեն գոլ խփեց», նշել է կայքը: