211652_close_icon

Անկարայի ահաբեկչությունը մահապարտ կին է իրականացրել

views-count3760 դիտում article-date 16:17 14-03-2016
Հայտնի է դարձել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին պայթյունի հեղինակը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, պայթյունն իրականացրել է Բալըքեսիրի համալսարանի ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրը: Ըստ տեղեկությունների՝ վերջինիս ու նրա 2 քույրերի՝ Համիդա, Քադար Դեմիրների, ինչպես նաև Սուրեա Սաքլըի և Եշիմ Աքյուրեքի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրանք մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցության գործողություններին ներգրավված լինելու մեջ: Նախնական տվյալներով՝ նրանք 5 օր առաջ են եկել Անկարա: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 37, վիրավորվել 125 մարդ:

Նմանատիպ նյութեր