Նիգերիայում մահապարտ աղջիկը պայթյուն է իրականացրել. 34 զոհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ: Ականատեսների խոսքով, պայթյունն իրականացրել է մահապարտ մի աղջիկ:
Երկրում գործող ահաբեկչական որևէ խմբավորում առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Նշենք, որ ավելի վաղ աղջիկ մահապարտների մասնակցությամբ նման ահաբեկչություններ իրականացրել է Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» խմբավորումը: