211652_close_icon
views-count2354 դիտում article-date 12:22 02-02-2016

Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի

Ավարտվել է Իրանի ու Թուրքիայի միջև դատակավարությունը: Միջազգային արբիտրաժային դատարանը գտել է, որ Թեհրանը պետք է թուրքական կողմին պայմանագրով նախատեսված 2011-2015 թթ. գազ վաճառի 10-15 % զեղչով: Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Արաղիի խոսքով՝ փոխհատուցման չափը, որը պետք է Թեհրանը վերադարձնի Անկարային, կազմում է 1 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ 2012 թ-ին Թուրքիան Իրանի դեմ հայց ներկայացրեց միջազգային դատարան՝ պահանջելով գնված գազի դիմաց զեղչ: Անկարային մատակարարվող գազի իրական գինը մինչ այսօր պաշտոնապես չի հրապարակվել, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ թուրքական կողմին իրանական գազը վաճառվում է 1000 խմ-ի դիմաց 490 դոլարով:

Նմանատիպ նյութեր