211652_close_icon

Մոսկվայում կփակվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը. Reuters

views-count2227 դիտում article-date 15:54 13-03-2016
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հայտարարել է Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոսկովյան գրասենյակը փակելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ժնևում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է, որ Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոսկովյան գրասենյակը փակվելու է: Գործակալությունից առայժմ չեն մեկնաբանում գրասենյակի փակումը: Ռուսական կողմը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը նպաստել է Ռուսաստանում մարդու իրավունքների ինստիտուտների կայացմանը և «մենք արտառոց ոչինչ չենք տեսնում» այն բանում, որ մոսկովյան գրասենյակը փակվում է: «Ես անհանգստացած եմ տեղի ունեցածով»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Զեյդ Ռաադ ալ Խուսեյնը:

Նմանատիպ նյութեր