1560 դիտում
16:11 07-03-2017
ՀՀ ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնեւում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը Ջ. Մագազզենիին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանիմասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ այն լուծումները, որոնք կոչված են ուժեղացնելու օմբուդսմանի հաստատության ինստիտուտցիոնալ դերը Հայաստանում:
Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերին եւ կատարված աշխատանքներին, ինչպես նաեւ այն երաշխիքներին, որոնք կոչված են ապահովելու գործնական աշխատանքի բարձր անկախությունը:
Կողմերը երկուստեք պայմանավորվել են շարունակել փոխադարձ աշխատանքային քննարկումները եւ զարգացնել Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
820 դիտում
18:43 28-11-2024
Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրներին
1114 դիտում
20:20 04-12-2022
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1126 դիտում
20:41 10-05-2024
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրները
Այս բաժնից
358 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
487 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
922 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը