Իսպանիա. «Բարսելոնայի» հերթական համերգը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Խետաֆեին» և հերթական ֆանտաստիկ համերգը տվեց:
Կատալոնացիները ամբողջ խաղի ընթացքում գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին. բազմաքայլ կոմբինացիաներ, գերազանց գոլային փոխանցումներ, արտակարգ գոլեր: Ամեն ինչ կար կատալոնացիների խաղում և հաշիվն էլ արտացոլում է նման խաղի արդյունքը` 6:0: Սա այն դեպքում, երբ Լուիս Էնրիկեն հանգիստ էր տվել Սուարեսին, Ռակիտիչին և Բուսկետսին:
Դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, առանց գոլի չհեռացավ նաև Մեսին, որը, ինչն արդեն ոչ մեկին չի զարմացնում, հերթական անգամ չիրացրեց 11մ. հարվածը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» իր անպարտելի հանդիպումների շարքն հասցրեց 36-ի և թարմացրեց իր իսկ ռեկորդը: Նշենք նաև, որ Իսպանիայի առաջնության վերջին 6 խաղում կատալոնացիները 28 գոլ են խփել:
75 միավորով «Բարսելոնան» առաջատարն է, 62 միավոր ունի «Ատլետիկոն», 60` «Ռեալը», որոնք իրենց խաղերը դեռ չեն անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
[/b]«Բարսելոնա»-«Խետաֆե»` 6:0
Գոլերը` Ռոդրիգես, 8 (ինքնագոլ), Էլ-Հադադի, 19, Նեյմար, 32, 51, Մեսի, 40, Թուրան, 57



