Իսպանիա. «Բարսելոնայի» հերթական համերգն առանց Մեսիի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» Խիխոնում 5:0 հաշվով ջախջախեց «Սպորտինգին»:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով թիմում բացակայում է Լիոնել Մեսին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 13 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:Նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
[/b]
«Սպորտինգ» - «Բարսելոնա»՝ 0:5
Լուիս Սուարես, 29, Ռաֆինյա, 32, Նեյմար, 81, 88, Արդա Թուրան, 85