Իսպանիա. «Բարսելոնայի» հերթական համերգն ավարտվեց ջախջախիչ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթեց Պրիմերայի նորեկ «Լեգանեսիս»:
Կատալոնացիների կազմում աչքի ընկավ հարձակողական եռյակը` Նեյմարն ու Սուարեսը մեկական անգամ աչքի ընկան, իսկ Մեսին դարձավ դուբլի հեղինակ: Եվս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ռաֆինյան:
Նշենք, որ Սուարեսն ու Մեսին 4-ական գոլով գլխավորում են Պրիմերայի լավագույն ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 9 միավոր և հավասարվեց առաջատարին` Մադրիդի «Ռեալին», որը սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 4-րդ տուր
[/b]
«Լեգանես» - «Բարսելոնա»՝ 1:5
Գաբրիել, 80 – Լիոնել Մեսի, 15, 55 (11մ), Լուիս Սուարես, 31, Նեյմար, 44, Ռաֆինյա, 64