Հյուսիսային Կորեան կորցրել է իր սուզանավերից մեկը. ամերիկյան աղբյուր
Հյուսիսային Կորեային պատկանող սուզանավերից մեկը խորտակվել է: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղկում անելով ամերիկյան իր ռազմական աղբյուրներին, փոխանցում է Ria Novosti-ն:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն հետևում էր հյուսիսկորեացիների սուզանավի շարժմանը, երբ այն գտնվում էր Հյուսիսային Կորեայի արևելյան ջրերում, սակայն որոշ ժամանակ անց սուզանավը դադարել է շարժվել, և ամերիկյան զինվորականներընկատելեն, որ հյուսիսկորեացիները որոնում են սուզանավը:
Աղբյուրները ենթադրում են, որ սուզանավը ավելի շուտ խորտակվել է մանևր կատարելու ժամանակ: