Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան 4 փոքր հեռահարության հրթիռներ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ, հայտնում է Agence France-Presse֊ը։
Հարավային Կորեայի զինված ուժերը հաստատել են այդ տվյալը։
Նշենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի իշխանությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել Պխանմունչժի սահմանային անցկետում։