Մխիթարյան-Կագավա զույգը «շումախերությամբ» իրեն հավասարը չուներ. տեսանյութ
«Opel» ավտոմեքենաշինական ընկերությունը գովազդային մրցարշավ է կազմակերպել, որին մասնակցել են Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողները:
«Շումախերական» յուրօրինակ այս մրցույթում հաղթող է դարձել Սինձի Կագավա-Հենրիխ Մխիթարյան զույգը, որոնք «Opel»-ով ամենաարագն են հաղթահարել խոչընդոտներով լի ճանապարհը: