Ցանկանում եմ «Բորուսիա»-ում տեսնել Կագավա-Ռոյս-Մխիթարյան հարձակվողական տրիոն. Հումմելս
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հումմելսը նշել է, որ շատ ուրախ կլիներ, եթե Կագավան «Մանեչսթեր Յունայթեդ»-ից վերադառնար Դորտմունդ:
« Բնականաբար, մենք Կագավային գրկաբաց կընդունեինք: Հիանալի կլիներ տեսնել Կագավա-Ռոյս-Մխիթարյան հարձակվողական տրիոն: Այդուհանդերձ «Բորուսիա»-ի ներկայիս կիսապաշտպանները առանց Կագավայի էլ տպավորում են իրենց խաղով»,-ասել է Հումմելսը: