Եվրոպայի լիգա. «Բորուսիան» ջախջախեց «Տոտենհեմին». տեսանյութ
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի 3:0 հաշվով ջախջախեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
Թեպետ այս հանդիպման հանդեպ հետաքրքրությունը հսկայական էր, սակայն այն չարդարացրեց սպասելիքները. «Բորուսիայի» առավելությունը հսկայական էր, ըստ էության, միակողմանի խաղ էր գնում:
Արդյունքը Օբամեյանգի ու Ռոյսի դուբլն էին: Այս հաշիվը «Բորուսիայի» համար գործնականում ապահովում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
[b]Եվրոպայի Լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]«Բորուսիա»-«Տոտենհեմ»` 3:0
Գոլերը` Օբամեյանգ, 30, Ռոյս, 61, 70