211652_close_icon
views-count1456 դիտում article-date 17:59 17-11-2015

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը յուրովի շնորհավորեց ուսանողներին. ֆոտոռեպորտաժ

Այս առիթով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն յուրովի շնորհավորեց ուսանողներին: Վարչական շրջանի բուհերի ուսանողները Արա Սադոյանից ստացան քաղցր շնորհավորանք՝ տորթ և ուղերձ, որում մասնավորապես նշված է. « Սիրելի´ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: «Ուսանող» կոչումը ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, կարևորագույն նվաճումներից մեկը, որը գրանցել եք ձեր կենսագրության մեջ և որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել՝ ձեր գիտելիքների, ձգտման և եռանդի շնորհիվ: Սիրելի՛ ուսանողներ, դուք հասարակության շարժիչ ուժն ենք, ապագան, ուստի գործեք նպատակաուղղված, ակտիվ, արդյունավետ, վայելեք ուսանողական կյանքի յուրաքանչյուր օրը, դաստիարակեք ձեր մեջ ազնիվ ու հաստատակամ քաղաքացու բնավորություն: Մաղթում եմ լավատեսություն, անսպառ եռանդ և հաստատուն կամք` կյանքի կոչելու նորանոր ծրագրեր՝ ի բարօրություն մեր սիրելի մայրաքաղաքի և Կենտրոն վարչական շրջանի: Մասնագիտական և անձնական հաջողություններ, մնայուն գիտելիքներ և նորանոր ձեռքբերումներ ձեզ»:  Ըստ ավանդույթի տորթ կտրելու պատիվն արժանացան բուհի լավագույն ուսանողները: Անակնկալը հաջողված էր: Ուսանողները, շնորհակալություն հայտնելով, հավաստիացրին, որ պատրաստ են համագործակցել Կենտրոն վարչական շրջանի հետ և մասնակցել վարչական շրջանի բարօրությանն ուղված ծրագրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր