3670 դիտում
19:56 07-03-2016
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը` Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ:
Թող գարնանային այս գեղեցիկ տոները ևս մեկ անգամ ընդգծեն Ձեր կարևոր դերը տարբեր ոլորտներում և առանձնահատուկ` առողջապահական համակարգում: Մի համակարգ, որտեղ կարեկցանքի, բարության, հուսալիության և իհարկե մարդկային ջերմության առկայությունը պայմանավորված է ձեր ներկայությամբ:
Իմ երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերն եմ ուղղում նաև առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բոլոր կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին: Տարեսկզբին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման, ինչպես նաև շատ այլ առողջապահական մարտահրավերների հաղթահարման գործում մեծ հարգանքի է արժանի Ձեր ամենօրյա նվիրական, քրտնաջան և անձնուրաց աշխատանքը:
Վստահ եմ, այսօր ևս շատ կին բուժաշխատողներ տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդի կողքին: Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը: Թող ձեր ընտանիքներում միշտ իշխի փոխըմբռնումն ու ջերմությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն:
[b]ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան[/b]
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
14:14 12-05-2016
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
2189 դիտում
16:57 07-03-2015
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը` Կանանց միջազգային տոնի օրվա առթիվ
1077 դիտում
11:15 12-05-2015
Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը