211652_close_icon
views-count1589 դիտում article-date 14:14 12-05-2016

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Մախարար Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի բուժքույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Բուժքրոջ մասնագիտությունն առաքելություն է, կոչում, որոնք դուք կրում և իրականացնում եք մեծագույն պատասխանատվությամբ: Մասնագիտական տոնացույցի այս օրն առիթ է` անդրադառնալու ձեր աշխատանքին, գնահատելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ամենօրյա ձեր գործունեությունը: Մեծ է այն պատասխանատվութունը, որը դուք ստանձնել եք` ընտրելով չափազանց բարդ, միևնույն ժամանակ, այս նուրբ մասնագիտությունը, որն իր մեջ ներառում է մարդկային ամենաբարձր որակները: Անգնահատելի է ձեր ներդրումն առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Հիվանդների արագ ապաքինման, նրանց բարձրակարգ բուժօգնությունն ու սպասարկումը կազմակերպելու տեսանկյունից, բժշկի կողքին նույնքան կարևոր են նաև հաճախ աննկատ թվացող, բայց ձեր պրոֆեսիոնալ աշխատանքը, հոգատար վերաբերմունքն ու ջանքերը: Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Ապրիլյան պատերազմի օրերին` վիրավոր զինծառայողներին օգնելու, առաջնագծում նրանց կողքին լինելու ձեր անձնազոհ աշխատանքով դուք հերթական անգամ առանձնահատուկ վերաբերմունք եք ցուցաբերել: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»:

Նմանատիպ նյութեր