Թուրքիայի ափերին նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Թուրքիայի ափերին հերթական միգրանտներին տեղափոխող նավն է խորտակվել, հայտնում է Ria Nօvosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ զոհերի թիվը հասել է 25-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի մասին: Ոչ մեծ նավը խորտակվել է Դիդիմ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Թուրքիայի արևմտյան հատվածում:
Զոհերի մեջ 3 երեխաներ կան: