211652_close_icon
views-count4424 դիտում article-date 17:44 05-03-2016

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 կրակոց: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր