211652_close_icon
views-count3784 դիտում article-date 11:06 17-05-2017

Հակառակորդը գիշերը կիրառել է 82, 120, 60 միլիմետրանոց ականանետեր, հաստոցավոր հակատանկային նռնականետ. Արցախի ՊՆ

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: Այս պահի դրությամբ օպերատիվ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր