Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իրանական արվեստի ցուցահանդեսը
Ս. թ. մարտի 11-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվի իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվի նաև Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 11-ը: