Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը
Ս. թ. օգոստոսի 15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 28-ը:
Ցուցադրվող աշխատաքները «Էդի Արտ» պատկերասրահից են, որտեղ հիմնականում ներկայացվում են ժամանակակից արվեստի գործեր: Ընտրվել են տասնմեկ լեհ կին նկարիչներ, որոնց ստեղծագործությունները միավորում է ընդհանուր գեղանկարչական ասելիքը: Ներկայացված է նկարիչների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակը՝ հաշվի առնելով նաև հայ արվեստասեր հանրության հետաքրքությունն ու հակվածությունն արդի արվեստի հանդեպ: