Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Բրունո Բրունի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո ս. թ. ապրիլի 26-ին, ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը:
Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում /Իտալիա/, սովորել Համբուրգի գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1970-ական թվականներին Բրունին հայտնի է դարձել որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ. 1977թ. նա հաղթել է լիտոգրաֆիայի «Սենեֆելդ» միջազգային մրցույթում:
Բրունիի արվեստը կրում է գերմանացի էքսպրեսիոնիստներ Օտտո Դիքսի և Ջորջ Գրոսի, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետների ազդեցությունը:
Բրունո Բրունին այն եզակի լիտոգրաֆիստ արվեստագետներից է, ով նկարել է անմիջապես քարի վրա:
Ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:
Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 2-ը:
Վերադառնալ