Մարտի 3-ը` պատմության մեջ. Հայաստանում այս օրը բացվեց Մատենադարանը
Ներկայացնում ենք տարբեր թվականների այս օրը` մարտի 3-ին կատարված իրադարձությունները, այս օրը ծնված ականավոր մարդկանց:
1959-ի մարտի 3-ին Հայաստանում բացվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:
1861–ին Ռուսաստանում Ալեքսանդր 2-րդ կայսրը վերացրեց ճորտատիրական կարգը, 1878-ի այսօրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը: Իսկ 1924 թվականին Աբդուլ Մեջիդ Սուլթանի հրաժարականով` ավարտվեց օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը:
1923 թ–ին վաճառքի հանվեց «Թայմս»-ը` աշխարհում առաջին նորությունների շաբաթաթերթը: 1974 թվականի մարտի 3-ին Փարիզի մոտ թուրքական ավիաընկերության օդանավի վթարի զոհ դարձավ 981 մարդ:
1842-ի մարտի 3-ին ծնվել է հայ մեծ բարերար Ալ. Մանթաշյանը, հայ մեծ գրող Շահան Շահնուրը, երաժիշտ և ճարտարապես Արթուր Մեսչյանը, «ռաբիս» ոճի հայ երգիչ Արամ Ասատրյանը: